Պարզվել են Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի զոհերից 78-ի ԴՆԹ-ները
Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի` Ֆրանսիական Ալպերում կործանումից հինգ օր անց քննիչները պարզել են ինքնաթիռի 150 զոհերից 78-ի ԴՆԹ-ները:
Նրանք, սակայն, հերքել են այն լուրերը, թե հայտնաբերել են օդաչուներից մեկի` Անդրեաս Լյուբիցի մասունքները:
Ինքնաթիռի ձայնագրությունը վկայում է, որ նա միտումնավոր է վթարի ենթարկել ինքնաթիռը:
Գերմանական լրատվամիջոցներում հայտնվել է վթարից առաջ վերջին րոպեների ձայնագրությունը: Լսվում է, թե ինչպես է օդաչուների խցիկից դուրս հայտնված մյուս օդաչուն բղավում. «Բացի՛ր գրողի տարած դուռը»:
Փրկարարները շարունակում են մարդկանց մասունքների և ինքնաթիռի մասերի` այդ թվում նաև թռիչքի տվյալների ձայնագրիչի, որոնողական աշխատանքները:
ԶԼՄ-ներ
