ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանինամակին՝ Facebook-ի իր էջում գրել է.
«Պարզվում է, հազարավոր մարդիկ Ղարաբաղում զոհվել են այն բանի համար, որպեսզի Ռուսաստանը կարողանա վերականգնել Գյուլիստանի պայմանագիրն ու իր գերիշխանությունը Ղարաբաղում: Պարզվում է, Ղարաբաղը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի խնդիրն է»: