Պարզվում է, որ «Խոպանի տեսություն» սերիալի սցենարիստը վարչապետն է
Հույժ կարևոր գաղտնիք եմ իմացել վարչապետի մասին: Պարզվում է, որ ինքն է «Խոպանի տեսություն» սերիալի սցենարիստը: Ասել է՝ մի հատ տեսական ձևով նկարահանենք, հետո կանցնենք գործնական քայլերի: Խոպանչներին, որպես «մեր սեփական ոչխարների՝ մկրատն առնենք, մի 13 տոկոսով խուզենք»: Վարչապետին թվացել է, թե Հայարփին լռելու է: Հայարփին մեր տանջված, չարքաշ ժողովուրդն է, ով «ռուսին է տվել անգամ իր անձնական օգտագործման մարդուն»: Վարչապետն էլ հույսը դրա վրա էր դրել: Բայց երեկ Ազգային ժողովի դերասանները գործնական խաղը «բոյկոտել, թափվել են կառավարութուն, ճվճվացել»:
Մանրամասն` hraparak.am