Փաշինյանն անգամ չի հասկանում՝ ռուսները ինչ են իրեն ասում. Լևոն Տեր-Պետրոսյան
Ալիեւի ծրագիրը ես գիտեմ, իսկ այ Ռուսաստանինը՝ ոչ։ Ռուսաստանը որովհետև իր ծրագրերը ոչ մեկին չի էլ բացահայտում։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ռուսաստանը Հայաստանում այսօր ունի մեկ խոսակից, որը երկրի ղեկավարն է։ Ես էլ ունեմ կապեր, ես էլ հանդիպում, ասենք, Ռուսատանի հետ, Ռոբերտը էլ ավելի շատ կապեր ունի Մոսկվայում, բայց ո՛չ ինձ կասեն, ո՛չ Ռոբերտին, այսօր Հայաստանի ղեկավարը, պատասխանատուն Փաշինյանն է, դրա համար էլ իրեն են ասում։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը Փաշինյանին ասում է՝ ինչ է մտադիր անել ապագայում՝ տարածաշրջանի հետ կապված, բայց Փաշինյանը մի ուրիշ խնդիր ունի՝ նա անգամ չի հասկանում՝ ռուսները ինչ են իրեն ասում։ Ես հիմա այն մարդը չեմ, որ չիմացած բանի մասին կարծիք հայտնեմ»,- ասել է նա։
