Փաշինյան-Պուտին հանդիպման առաջին կադրերը. (տեսանյութ)
Փաշինյան-Պուտին հանդիպման առաջին կադրերը….

Այսօր, Սոչիում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

Նիստի ընթացքում այլ հարցերի շարքում հավանաբար կքննարկվեն նաեւ ԵԱՏՄ Թվային օրակարգի եւ 2018 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի գործարկման արդյունքում ի հայտ եկած թերությունները:

Ընդհանուր առմամբ ուշագրավ է միայն այն փաստը, որ հանդիպումից մեկ շաբաթ առաջ հասարակության պահանջով վարչապետ նշանակված Փաշինյանը նույն սեղանի շուրջ է նստելու Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ, որոնք համապատասխանաբար 18, 24 եւ 28 տարի իրենց երկրների փաստացի ղեկավարներն են:

Առաջիկա գագաթնաժողովը, սակայն, յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում ոչ թե ԵԱՏՄ ընթացիկ հարցերի քննարկման կամ «երկարակյացների» և «նորեկի» հանդիպման, այլ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի վերջերս վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման տեսանկյունից:

Քիչ առաջ տեղի ունեցավ Փաշինյյան-Պուտւն հանդիուպը, որի առաջին կադրերը ներկայացնում ենք փեր ուշադրությանը…

Տեսանյութը՝ այստեղ
