1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փաշինյանի ամերիկյան վոյաժը ձախողված էր

Ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած 35 հոգանոց պատվիրակության վեցօրյա այցը ԱՄՆ...
Ի սկզբանե պարզ դարձավ, որ միայն Գյումրի-Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Յորք-Երևան չարթերային չվերթ կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել է 165 միլիոն դրամ՝ մոտ 348 հազար ԱՄՆ դոլար... Ու սա միայն չարթերային չվերթի արժեքն է... Ըստ որոշ տեղեկությունների` պարոն Փաշինյանի և նրա շքախմբի այցն ԱՄՆ հայաստանյան հարկատուների վրա նստել է մոտ 1 միլիոն դոլար... Հաշվի առնելով այցի արդյունքները և հանդիպումների մակարդակը համարում եմ, որ այս աստղաբաշխական ծախսերն անտրամաբանական և անարդյունավետ են եղել... Հիմա բացատրեմ, թե ինչու՞... Ամենամեծ ձախոխումը՝ Փաշինյանն ԱՄՆ-ում չընդունվեց դաշնային մակարդակի որևէ պաշտոնյանի կողմից... Ավելորդ և նույնիսկ ֆանտաստիկ եմ համարում Փաշինյանի ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին, որի վերաբերյալ, մինչ Փաշինյանի այցն ԱՄՆ, բարձրաձայնում էին իշխանամետ որոշ ԶԼՄ-ներ... Փաշինյանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կուլիսներում նույնիսկ չընդունեց Թրամփի կամ Պոմպեոյի տեղակալներից, օգնականներից կամ խորհրդականներից որևէ մեկը, այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին արժանացավ Սպիտակ տան և Պետքարտուղարության ամենաբարձր ընդունելությանը... Ձախողում էր նաև պարոն վարչապետի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարքում կազմակերպած հանրահավաքը, որին, իբրև թե, պետք է մասնակցեր 30-35 հազար մարդ... Ըստ ամերիկյան Los Angeles Daily News-ի և "FOX11"-ի Փաշինյանի հետ հանդիպմանը Գրանդ Փարք էին եկել մոտ 10 հազար մարդ... Հիշեցնեմ, որ Լոս Անջելեսի ագլոմերացիայում պաշտոնապես բնակվում է 500 հազարից ավել հայ (ոչ պաշտոնական տվյալների համաձայն հայերի թիվը մոտ 700 հազար է)... Հավելեմ, որ հանրահավաքի սկսվելուց առաջ բավականին լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ոստիկանների և մեծ քանակությամբ ցուցարարների միջև, որոնք Փաշինյանի հետ հանդիպմանը եկել էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պաստառներով ու հանդիպել էին իրավապահների արգելքներին...
Ձախողում էր ոչ միայն կանխատեսվածից ավելի քիչ թվով հայերի մասնակցությունը հանրահավաքին, այլև հրավիրված 53 սենատորներից և կոնգրեսականներից ընդամենը մեկ կոնգրեսականի՝ հակաթրամփյան հայացքներով հայտնի Ադամ Շիֆի մասնակցությունը... Տապալում եմ համարում նաև Փաշինյանի այցը "Սիլիկոնյան հովիտ"՝ Սան Խոսե, որտեղ նրան չէր հաջողվել հանդիպել "հովտի տերերից" որևէ մեկի հետ... Սինոփսիսի տնօրենի՝ Չի Ֆուն Չանի հետ հանդիպումը անարդյունավետ է, քանի որ 2004 թ-ից վերը նշված ընկերությունը շատ հաջող գործում է Հայաստանում...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելուց հանրությունը միայն կհիշի Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի "լեյլաալիևայական" պահվածքը...
Նյու Յորքում գործարար հայերի հետ հանդիպման արդյունքում էլ համագործակցության որևէ հուշագիր ստորագրելու վերաբերյալ տեղեկատվություն չկա... Զարմանալի է... Ընդամենը մի սկանդալային ասուլիս տալու և Դոնալդ և Մելանյա Թրամփերի հետ լուսանկարվելու համար արժեր այդքան գումար ծախսել և գնալ Լոս Անջելես և Նյու-Յորք... Երևանում չէ՞ր կարելի հերթական ասուլիս կազմակերպել՝ "ասֆալտին փռելով" Վանեցյանին, հակահեղափոխականներին և հոգեվորականությանը... Որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանին արդեն չեն բավարարում հայաստանյան ասուլիսները... Նա էկզոտիկա է ուզում, ինչը թանկ է նստում հարկատուներիս վրա...
Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար կարիք չկար 348 հազար դոլար ծախսել միայն չարթերային չվերթների վրա. կարելի էր Երևանից ԱՄՆ հասնել մի քանի հազար անգամ ավելի էժան ու առանց ավելորդ "սվիտայի"... Պարոն Փաշինյանը մինչ ԱՄՆ մեկնելը Վաշինգտոնին գոհացնելու համար բավական ջանքեր գործադրեց, որի գլխավոր առանցքը՝ հակառուսական հռետորաբանությունն էր... Սակայն Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում Փաշինյանի քայլերը չգնահատվեցին... ԱՄՆ-ի ղեկավարները չեն հավատում Փաշինյանի "լիրիկային"... Նրանց կոնկրետ քայլեր և գործողություններ են պետք, այլ ոչ թե դիլետանտ բեմականացումներ...
Հ.Գ. Որպեսզի պատկերացնեք Փաշինյանի ԱՄՆ այցի ամբողջ աբսուրդայնությունը մի օրինակ բերեմ. որևէ մեկը պատկերացնում է, որ ԱՄՆ նախագահը ինչ-որ միջազգային համաժողովին մասնակցելու համար գա Հայաստան, մասնակցի այդ համաժողովին, սակայն արհամարհվի Հայաստանի իշխանությունների կողմից՝ չարժանանալով ընդունելության բարձր կամ ԱԳՆ-ի մակարդակով, գնա, օրինակի համար, Գյումրի՝ սելֆի անի Շիրակի փոխմարզպետի ու Գյումրու քաղաքապետի հետ, հանդիպի հայաստանաբնակ ամերիկացիների հետ, այդ ամենի համար ահռելի գումարներ ծախսի ու վերադառնա ԱՄՆ... Շատերդ կծիծաղեք կամ քմծիծաղով կարձագանքեք... Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի` ԱՄՆ վեցօրյա այցի ժամանակ, հենց այն է, ինչ նոր նկարագրեցի...
Ամեն դեպքում Փաշինյանի և նրա 35 հոգանոց պատվիրակության ամերիկյան վոյաժը ձախողված է...
Իսկ դրա հետևանքների մասին կիմանանք շուտով...

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan