1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փաշինյանի «ռուսական» վախերը բարձրաձայնու՞մ է Սեֆիլյանը

Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր "Սասնա Ծռեր" կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ... Փաշինյանի հետ հանդիպումից հետո պարոն Սեֆիլյանը հարցազրույց էր տվել "Ազատություն" ՌԿ-ին և "բացահայտել" Կրեմլի հակափաշինյանական պլանները... Սեֆիլյանի այս "բացահայտումները", ինչպես նաև նույն օրը Չուգասզյանի "հակահեղափոխականների" հասցեին հնչեցված սպառնալիքները պատահական չէին. համոզված եմ, որ վարչապետի հետ հանդիպմանը քննարկված հարցերից գլխավորը Փաշինյանի և Կրեմլի միջև հարաբերություններն են...
Այն, որ այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ և ՌԴ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն հասկացել են նույնիսկ հեղափոխական էյֆորիայից չձերբազատվածներից շատերը... Չեմ մանրամասնի հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած վայրիվերումները... Ավելի մանրամասն կանդրադառնամ վերջին շրջանում կուտակված խնդիրներին, որոնցից ամենակարևորը ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումն է, որն ի սկզբանե սրեց հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ և ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին հայ իրավապահներին չհանձնելուն ի պատասխան Երևանի անտրամաբանական պատասխանները Մոսկվային... Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ պարզվեց, որ Հայաստանը Պուտինին "պատժելու" համար ապաստան էր տրամադրել մեկին, ով իրեն հռչակել է հակապուտինական, բայց իրականում արկածախնդիր մի ստահակ է, որը նաև 2013 և 2015 թթ-ին Արզամաս և Մինվոդի քաղաքներում հակահայկական ցույցերի և ակցիաների կազմակերպիչ է... Այս զարմանալի հակառուսական և հակահայկական քայլին հաջորդեց պարոն Փաշինյանի հանդիպումը "ծռական" Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ, որոնք բացահայտ հակառուսական քաղաքականության կոչերով են հանդես գալիս և պատահական չէր նաև հանդիպումից հետո այդ երկուսի հարցազրույցների հակառուսական բովանդակությունը...
Ես ինքս կերազեի ապրել "Սասնա Ծռերի" երազած Հայաստանում, որը գոնե առանց դաշնակցի կամ դաշնակիցների ի վիճակի կլիներ ապահովել իր սահմանների անվտանգությունը, էլ չեմ ասում այլ հարցերի և խնդիրների մասին, որը մենք չենք կարող այս պահին լուծել... Սակայն ոչ միայն ես և միլիոնավոր մեր հայրենակիցները, այլև մեր բոլոր նախագահները և ներկայիս վարչապետը գտնում են, որ Հայաստանն այս պահին չի կարող այդ խնդիրներն ի մի բերել միայնակ, բացի պարոն Սեֆիլյանից և նրա փոքրաթիվ կողմնակիցներից, որոնք վերջին ԱԺ ընտրություններում ստացան ընտրողների ձայների 1,82 տոկոսը...
Փաստ է, որ բոլոր այն երկրները, որոնք դուրս են եկել ՌԴ-ի դեմ անպայման ունեցել են տարածքային կորուստներ. Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա... Արևմուտքը և ԱՄՆ-ն, որոնք հովանավորում էին ժամանակին այդ երկրներում հակառուսական քաղաքական ուժերին և "գունավոր" հեղափոխությունները ոչ միայն 4,5 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանի, այլև 45 միլիոնանոց Ուկրաինայի համար բացահայտ առճակատման՝ պատերազմի մեջ չմտան Պուտինի հետ... Ու չեն էլ մտնի...
Բոլորիս էլ շատ լավ հայտնի է, թե ինչ կլինի մեզ հետ, եթե Հայաստանը բացահայտ հակառուսական քաղաքականություն վարի... Հարց՝ "Արդյո՞ք պատրաստ ենք մենք այդ զոհողություններին"... Համոզված եմ՝ ոչ... Այո՛, հայ-ռուսական հարաբերությունները դեֆորմացված են և դրանք պետք է կարգավորել... Բայց դրանք պետք է կարգավորել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե "աբառոտկաների"... Ծիծաղելի են ուղղակի նրանք, ովքեր իրոք հավատում են մեր հզորագույն պետություն լինելու և այլ դեմագոգիաների... Հայաստանը կլիներ հզորագույն պետություն, եթե գտնվեր ոչ թե Հարավային Կոսկասում՝ շրջապատված 75 միլիոնանոց Թուրքիայով և 8 միլիոնանոց Ադրբեջանով, որոնք համարում են մեզ թշնամիներ և չեն թաքցնում, որ նախընտրում են գործ ունենալ մեռած հայի հետ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով մեր դեմ... Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ սուտի հայրենասերները և սոցցանցային "Ռեմբոները" առաջինն են լքելու իրենց կողմից կործանված Հայաստանը... Որքան հասկանում եմ, պատմությունը մեզ դաս չտվեց... Նույնիսկ ծվարվելով մեր պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի ընդամենը 13 տոկոսի վրա, մենք չհասկացանք, որ պետք է լինենք հայամետ, բայց ոչ սուտի՝ միֆերով և հեքիաթներով առաջնորդվող, քանի որ դա մեզ կտանի կործանման...
Ի դեպ, ծռականներին և նրանց երկրպագուներին առաջարկում եմ հակառուսական քաղաքականություն քարոզելուց առաջ գոնե Հայաստանը դարձնեն աշխատաշուկայի "մեքքա", քանի որ ամեն տարի 200 հազարից ավել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի... Կարգելվի նաև ՌԴ-ից դեպի Հայաստան տրանսֆերները... Կարգելվեն նաև շատ այլ բաներ... Ու այդ ժամանակ շատ հետաքրքիր կլինի տեսնել Փաշինյանի, Սեֆիլյանի և այլ գործիչների դեմքերը, երբ այդ սոված և անգործ ամբոխի վերածված մասսան, մոռանալով "հպարտ և քաղաքակիրթ քաղաքացի" լինելու մասին, ծվեն-ծվեն կանի նրանց...
Ի դեպ, քաղաքակիրթ Արևմուտքի երկրները և հատկապես ԱՄՆ-ն բազմիցս են ապացուցել, որ երբ իրենց շահերն արհամարհվում են իրենց համար կարևոր նշանակություն ունեցող որևէ երկրում, ապա նրանք կարող են ավելի դաժան քայլերի գնալ... Օրինակ՝ տապալել օրինական ընտրված իշխանություններին և մասսայական սպանդի դիմել, ինչպես 1973 թ-ին ԱՄՆ-ն արեց Չիլիում, 1981-90 թթ-ը Նիկարագուայում և այլն...
Հ.Գ. ՀՀ վարչապետի փորձերն իր "ռուսական" վախերը Սեֆիլյանի և այլ հակառուսական գործիչների շուրթերով բարձրաձայնելը վտանգավոր խաղի սկիզբն է, որից կտուժի ոչ միայն Փաշինյանը, այլև Հայաստանը...

 

ԳԱԳԻԿ  ՀԱՄԲԱՐՅԱՆ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan