Փաշինյանին հետևելու պատասխանատվությունն ստանձնել է մրցակից շտաբը
«Ժողովուրդը» գրում է. «Մարտի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետեւելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ»: Պատգամավորը ակնկալում է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը՝ ովքե՞ր են հետեւել իրեն եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել եւ այլն: ԱԱԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի դիմումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն պաշտոնական հարցում է արվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբին, թե արդյո՞ք իրենք են իրականացրել նկարահանումը: ԱԱԾ-ի հարցմանը դրական պատասխան է տրվել շտաբից` խոստովանելով, որ իրենք են, իսկ թե կոնկրետ ով է իրականացրել նկարահանումը, մեզ չհաջողվեց պարզել: Հիմա ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:
