Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել
Երեւանյան ակումբի դիմացի մայթը մեքենաներից մաքրել էին Փաշինյանի ու Մեդվեդեւի համար:
Նշենք, որ NEWS.am-ն գրում է որ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ին այցելել են երևանյան ակումբներից մեկը՝ Club 12։

Club 12–ի սեփականատեր Նարեկ Մանուկյանը պատմել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրել են «դեսերտ», կերել են փախլավա, և պարել հայտնի փոփ երգերից մեկի քավեր տարբերակի տակ։
«Նախապես սեղան պատվիրված չի եղել, եկել են պատահական: Սրճարանում մնացել են մոտավորապես 2 ժամ: Բավականին հավանել էին «Project 12»-ի երգերը, անգամ պարեցին: Շատ բարի և դրական մթնոլորտ էր: Հասարակ վիճակ էր: Հագնված էին ոչ պաշտոնական»,- պատմել է Մանուկյանը:
