Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացմանը
Հայաստանը նպատակահարմար չի գտնում Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների պայմաններում Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը։ «Ռազմական գործողությունների ժամանակ այնքան էլ տեղին չէ խոսել գագաթնաժողովի մասին։ Բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ և պայմաններ»,- ասել է Փաշինյանը լրագրողներին։