Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարտական գործողությունների պատճառով, հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքից: Աղբյուրը հայտնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակական մարտական գործողությունների հետ: Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի և ճգնաժամի ապաէսկալացման նպատակով միջոցառումների ձեռնարկման խիստ անհրաժեշտությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: