Փաշինյանը «մարդը» Արցախի ընտրություններում Մոսի՞ն է. նա չի վախենա դուրս գալ Բալասանյանի խմբավորման դեմ
«Ժամանակ. թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Հայաստանի իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարող է դառնալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:
Փաշինյանը հասկանում է, որ Վիտալի Բալասանյանին եւ նրա շուրջ համախմբված ուժային խմբավորմանը կարող է հաղթել մարդ, ով չի վախենա դուրս գալ այդ խմբավորման դեմ եւ տեղի չի տա խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում