Փաշինյանը «մերկացնում» է Տեր-Պետրոսյանին
Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիր Նիկոլ Փաշինյանին պատկոնղ «Հայկական Ժամանակ» օրաթերթը սկսել է «Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» վերնագրով հոդվածաշար: Այս հոդվածաշարում մերկացվում են այն բոլոր մութ և անհասկանալի կողմերը, որը ունեցել է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը, այս տարիների ընթացքում:
Պետք է նկատել, որ հոդվածաշարում բավական հետաքրքիր բացահայտումներ են արված և կատարված վերլուծութույունն էլ բավական հետաքրիր է, իսկ հնչած գնահատականները տեղին:
Շատերի համար անհասկանալի է, թե ինչու հենց հիմա պատգամավորին պատկանող լրատվամիջոցը սկսեց այս ճշմարտությունների բացահայտումը: Ինչու նախկինում Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը չէր նկատում այս ճշմարտությունները:
Այս ամենը կարծես ունի մեկ տրամաբանական պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը իր և Լևոն Տեր-Պետրոյսանների ճանապարհները անդառնալի բաժանված է համարում և քանի որ նրանք երկուսն էլ գործում են միևնույն դաշտում, ապա այստեղ ընտրազանգվածի կիսելու հարց կա, իսկ այս դեպքում պետք է հակառակորդին չեզոքացնել, որպեսզի դաշտում ավելի մեծ տեղ ինքդ գրավես: Փաշինյանը հասկանում է, որ չի կարող լիարժեք գործել մի դաշտում, որտեղ գործում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հասկանում է, որ իրականությունը չասելով Տեր-Պետրոսյանի մասին թուլացնում է իր դիրքերը, ուստի պատգամավորն անցել է գործի: