1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պաշտպանության ժամանակ ամեն ինչ այլ է. լռում ես ու սպասում

Արցախի բանակի լավագույնի կոչումը 2016 թվականի արդյունքներով վաստակել է արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանական շրջանը: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հանդիպելու մի նոր առիթ է: Տասներկու տարի է, ինչ ծառայում է այդ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, որտեղից էլ սկսվել է նրա զինվորական կենսագրությունը: Վերջին երեք տարիներին զբաղեցրել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատարի պաշտոնը: «Մարտական ծառայության» մեդալակիր է: Հիմա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հրամանատարաշտաբային դասընթացների է մասնակցում:

Քարե ընդարձակ աստիճաններով բարձրանում եմ համալսարանի երկրորդ հարկ: Երկարուկ լսարանում հրամանատարը սեղանին փռված քարտեզի վրա հարձակման պլան է մշակում: Հայացքը ուշադիր է, կենտրոնացած: Փոխգնդապետ Քոչարյանը գրոհի վեկտորներն է նախանշում, բաշխում է ուժերն ու միջոցները, ապա առաջ շարժվելու համար հարվածներով նվազեցնում է հակառակորդի կրակային ներուժը: Շարժուձևը ինքնավստահ է, ձայնի մեջ ամուր բնավորության մասին հուշող շեշտեր են լսվում: Թվում է` եթե նույնիսկ մարտն անհավասար լինի, բնագծից ոչ մի քայլ չի նահանջի:

-Հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ է: Բայց պակաս կարեւոր չէ սպայական կազմի պատրաստությունը, միջոցների առատությունը, ստորաբաժանումների գրագետ փոխգործակցությունը,- վրա է բերում` աչքը չկտրելով պայմանական մարտադաշտից:- Պաշտպանության ժամանակ ամեն ինչ այլ է: Լռում ես ու սպասում: Թողնում ես, որ թշնամիդ մոտենա, այնքան մոտենա, որ պարզորոշ տեսնես դեմքը, բիբերում կենտրոնացած վախը: Եվ երբ չի սպասում, երբ անապահովության զգացումը այլևս չի ճնշում նրան, շեշտակի խփում ես:

Հրամանատարը նորից մարտի է նետվում: Եվս մի քանի ցավոտ հարված է հասցնում թշնամուն ու մեջտեղից ծալում քարտեզը: Առնական դեմքին գոհունակություն եմ նշմարում:

-Հաղթելը միշտ էլ հաճելի է,-ասում է,-երևի թե հարկավոր է, որ ամեն մարդ կյանքում գոնե մեկ անգամ հաղթի, զգա հաղթության բերկրանքը: Հաղթանակը քեզ ավելի համառ և է՛լ ավելի նպատակասլաց է դարձնում: Դու ինքդ էլ ավելի լավն ես դառնում: Երբ փոքր էի, ուզում էի Գևորգ Չաուշին նմանվել: Ես նրա անվան դպրոցում էի սովորում: Չաուշի կերպարը խրվել էր գիտակցությանս մեջ: Ժամերով նայում էի այն լուսանկարին, որում փամփշտակալներով զրահված թիկնել է հրացանին: Մի օր էլ կարդացի Բերդակ գյուղում բազմաքանակ թշնամու դեմ չորս հայդուկներով մղած նրա մարտի մասին և ուզեցի ֆիդայի դառնալ, ուզեցի երբեք չնահանջել… Գերազանցիկ աշակերտ էի, բայց աչքի չէի ընկնում կարգապահությամբ, հետն էլ՝ անհանգիստ, տաքարյուն ու կռվարար:

Ռազմական համալսարանը հղկեց բնավորությունս: Այստեղ ձերբազատվեցի ինքնաբուխ քայլերի դիմելու սովորությունից, բայց և ավելի համարձակ դարձա: Ձմռան մի ցուրտ օր գնացինք գիշերային հրաձգության: Մեջքով իրար հենված` մի խորունկ փոսում ժամերով սպասեցինք պայմանական հակառակորդին: Ինքս ինձ հարցնում էի` մի՞թե այս ամենը հենց այնպես կորչելու է: Ինչո՞ւ պիտի ես խուսափեմ դժվարություններից: Չէ, ես պիտի կանգնեմ սահմանին` թշնամու դեմ դիմաց:

-Եվ 2004 թվականին, սեփական զեկուցագրի համաձայն՝ ճանապարհվեցիք Արցախ, առաջնագիծ: Չօգտվեցիք ուսման գերազանցիկներին տրվող` բնակավայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից:

-Ես պատրաստ էի հաղթահարելու ամեն խոչընդոտ՝ հանուն զինվորական գործի: Երբ ստանձնեցի մարտական հերթապահություն իրականացնող դասակի հրամանատարությունը, ավելի համոզվեցի՝ իմ ներքին ձայնն ինձ չէր խաբել: Տասներկու տարի է` խրամատում եմ: Չի եղել մի օր, որ ափսոսամ: Քաղաքում ամենալավ պաշտոնը ո՞րն է,-հարցնում է ու, առանց պատասխանիս սպասելու, ավելացնում,-եթե ինձ հենց հիմա առաջարկեն, հաստատ կհրաժարվեմ: Ես պիտի դիրքերում արթնանամ, պիտի դիտարկեմ հակառակորդին, պիտի զինվորի հետ զրուցեմ, սեղան նստեմ, հրահանգավորեմ, պիտի պաշտպանեմ նրան:

Հանկարծ դեմքի՝ քիչ առաջվա հիացական արտահայտությունից բան չի մնում:

-2015 թվականի հունվարի երկուսն էր: Դիվերսիայի մասին հաղորդագրություն ստացանք: Աչքներս չեզոք դաշտին` սպասում էինք: Հակառակորդը հարևան գումարտակի հենակետը թիրախավորեց: Ժամկետային զինծառայող Վարդան Մկրտչյանն առաջինը նկատեց մթության մեջ ամրացող թշնամու հատուկջոկատայիններին և կրակ բացեց: Թույլ չտվեց առաջանալ, ոչ էլ իր գործն ավարտին հասցնել: Վարդանը զոհվեց: Թեև հարևան գումարտակից էր, թեև երբեք նրա հրամանատարը չէի եղել, բայց նա նաև իմ զինվորն էր: Ծանրութեթև անելու ժամանակ չկար, յուրաքանչյուր րոպեն թանկ էր: Կտրուկ էինք որոշել` հետապնդել ճողոպրող թշնամուն և վրեժ լուծել: Երեք սպա, մեկ շարքային և մեկ պայմանագրային թիրախավորեցինք փախչող հատուկջոկատայիններին: Հինգս՝ տասնհինգի դեմ… Եթե հավատում ես, որ կկարողանաս, ուրեմն կհաղթես: Եթե կասկածեցիր` հաստատ կպարտվես:

Փոխգնդապետը խոսում է, սակայն զգացվում է՝ մտքում իր զինվորների հետ է:

-Ես հավատում եմ իմ զինվորին: Ապրիլին համոզվեցի` նա իր կյանքի համար այնքան չի դողում, ինչքան հաղթանակի: Հակատանկային դասակի վարորդ Գեւորգ Եղիազարյանին խնդիր առաջադրեցի` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ անձնակազմը տեղափոխել մեկ այլ բնագիծ: Պետք է փակեին տանկերի ճանապարհը: Եթե սովորական օրերին այդ տարածությունն անցնում էր 15 րոպեում, ապա պատերազմական իրավիճակում հաղթահարեց ընդամենը 7 րոպեում: Նա գերազանց կատարեց հրամանը: Եվ այսպիսի քանի դեպք կարող եմ պատմել: Մենք վերախմբավորվել էինք և անցել պաշտպանության: Հակառակորդը գումարտակի բնագծով հարձակում չձեռնարկեց, բայց նաև առանձին դիրքերի ուղղությամբ դիվերսիոն փորձեր նախաձեռնեց: Ամեն անգամ էլ քիթը ջարդած նահանջեց:

-Դուք լավ գիտեք, թե ինչ արժեք ունի հաղթանակը, թե ինչպիսի հոգեկան և ֆիզիկական կենտրոնացում, գերլարում ու նվիրում է պահանջում, և թե հաճախ ինչ թանկ գնով եք ձեռք բերում այն: Եվ պակաս կարևոր չէ, որ Ձեզ գնահատված զգաք…

-Մի դեպք պատմեմ՝ երբ հրամանատարաշտաբային դասընթացներին մասնակցելու համար Արցախից տեղափոխվեցի մայրաքաղաք, երեխայիս դպրոց ընդունելու դիմում պիտի գրեի: Համազգեստով էի գնացել: Տնօրենը, որ պատկառելի տարիքի տղամարդ էր, աշխատասենյակից դուրս եկավ ինձ դիմավորելու: Եվ այնպես ջերմ ու պինդ սեղմեց ձեռքս, որ անակնկալի եկա: Ինձ համար ամենամեծ գնահատանքն է:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ / Հայ Զինվոր

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan