Պաշտպանություն ես փնտրում, երբ ինքդ անպաշտպան թողեցիր ծննդկանին ու փոքրիկին…
Շուշանիկ, քո կյանքի անվտանգության առումով դիմել ես ոստիկանություն: Դիմել ես, որ քեզ պաշտպանեն:
Մերի Մարգարյանն էլ իր ու նորածնի կյանքի անվտանգության առումով բժշկի՝ քեզ էր դիմել: Մեկ վայրկյանն անգամ կարող է ճակատագրական լինել բարձր ջերմության մեջ գտնվող հղիի ու նորածնի համար: Ի՞նչ արիր դու: Մի՞թե այդքան անկարևոր էր մոր ու երեխայի կյանքը քեզ համար:
Եթե անգամ մասնագիտական արատ ունենայիր, կարելի էր հասկանալ, բայց մարդկային արատ չպիտի ունենայիր, զուտ մարդկայնորեն հիվանդին պիտի հիվանդանոց ընդունեիր:
Մնացած բոլոր պատճառաբանությունները ծալում ու մի կողմ եմ դնում. դու մա՞րդ ես, այդ հարցն ավելի կարևոր է, դու մա՞յր ես…
Եվ այսօր պաշտպանություն ես փնտրում, երբ ինքդ անպաշտպան թողեցիր ծննդկանին ու փոքրիկին:
Աղբյուրը ` Hraparak.am