«Պաշտպանյալս վերջնական որոշում դեռ չի կայացրել»
Հայտնի քրեական հեղիանակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի պաշտպան Երեմ Սարգսյանը Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկելու են թե ոչ: «Դեռ ժամանակ ունենք, այդ մասին պաշտպանյալիս հետ քննարկում ենք, վերջնական որոշում դեռ չի կայացրել»,-ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատվճռով Տույը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կամ կրելը) եւ դատապարտվեց ազատազրկման մեկ տարի ժամկետով: Տույի պաշտպանը տեղեկացրեց, որ վերջինս դեռ առողջական խնդիրներ ունի և բժիշկների հսկողության տակ է գտնվում: