Փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝նկատողություն
Հարգելիգործընկերներ, հաշվի առնելով հունիսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբան Գարիկ Գալիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ լրատվամիջոցների հետքրքրվածությունը, հայտնում ենք:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը,քննարկելով փաստաբանԳարիկ Գալիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել է.
1. Փաստաբան Գարիկ Գալիկյանին (արտոնագիր թիվ 644) ճանաչել մեղավոր «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 2.2.3 ենթակետի պահանջների խախտման համար:
2. Փաստաբան Գարիկ Գալիկյանի (արտոնագիր թիվ 644) նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:
3. Պալատի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման մասին իրազեկել կողմերին:»
Պալատի խորհուրդն արձանագրել է, որ փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից արված «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո, միշտ տրորելեմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը՝ անկախ նրանից, թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը չի նպաստում փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, հակասում է Կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջին:
ՀՀՓՊ մամուլիծառայություն
