ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Հիմնական օրենքի՝ Սահմանադրության ուժով պետության գլխավոր գործառույթն է ապահովել քաղաքացու, քաղաքացու գույքի անվտանգությունը՝ դրա համար օգտագործելով իշխանական ողջ լծակներն ու գործիքակազմը։
Հարևան մելիքության սանձարձակ գործնեությամբ պայմանավորված՝
Իրավամբ, ՀՀ քաղաքացու և նրա գույքի անվտանգությունը վտանգված է։
Իրավամբ, ՀՀ քաղաքացու՝ իր բնակավայրում անվտանգ ապրելու կյանքի իրավունքը սպառնալիքի տակ է։
Իրավամբ, տևական ժամանակ է, որ չի տրվում դրանց քաղաքական, իրավական, ռազմական գնահատականը։
Դեռևս 2021թ-ի մարտ-ապրիլ ամիսներից այդ խնդիրների լուծման հետ կապված առաջարկվել է գործնական մասնագիտական համալիր ծրագիր, ինչը մինչ այս պահը կյանքի չի կոչվել, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Հիմնական օրենքը․
Երկրի սահմանային շրջաններում և Արցախում հումանիտար աղետ է, վտանգված է ողջ երկրի քաղաքացու ապրելու, կյանքի, նրա գույքի անվտանգությունը։
Հիմնական օրենքի ուժով Բարձր Դռնից պահանջում եմ․
Անհապաղ համալիր միջոցներ կիրառել իրավական, քաղաքական, ռազմական ոլորտներում՝ վերականգնելու անձանց խախտված հիմնարար իրավունքները, իսկ ռազմական հարթակում դրա դժվարության դեպքում կամավորներից, անհրաժեշտության դեպքում, ընդհանուր կարգով, ստեղծել երկրապահների կամ աշխարհազորայինների ինքնապաշտպանական ստորաբաժանումներ, զինել ամբողջ սահմանամերձ բնակչությանը, անվտանգության շահերից ելնելով ցանկացած լրատվություն, կապված սահմանային իրավիճակի հետ, համաձայնեցնել բացառապես պետական լիազոր մարմնի հետ, համալրել բոլոր կարող իրավական, քաղաքական, ռազմական փորձագետներին։
Հարկավոր է իմանալ․
Գործող իշխանությունը, Հիմնական օրենքի ուժով պատասխանատու է ինչպես իր քաղաքացու, այնպես էլ պատմության առաջ՝ կատարածի կամ չկատարածի համար՝ բխող բոլոր իրավական, քաղաքական հետևանքներով։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան