Փաստաբան Շարբաթյանի մահվան գործով ամբաստանյալները կարել են բերանները և հացադուլ հայտարարել
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանը, Արեն և Արտակ Վերանյանները երեկվանից կարել են բերաններն ու հացադուլ հայտարարել:
Ինչպես թերթն է տեղեկացնում, նրանք պահանջում են արդար դատաքննություն՝ ողջամիտ ժամկետներում:
Նույն պահանջն էին ներկայացնում նաև երեկ Լոռու դատախազության մոտ հավցաքված նրանց բարեկամներն ու մտերիմները՝ մոտ 200 մարդ:
Լրատվամիջոցը գրում է, որ մետ մեկ տարի տևած դատավարությունը դատական քննության բոլոր փուլերով արդեն ավարտվել է, սակայն դատախազությունը որոշել է կրկին հարցաքննության կանչել արդեն հարցաքննված վկաներին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի` 15.10.2014թ. համարում:
