Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչական մարմնի առերեւույթ հանցագործության մասին
Արդեն չորրորդ օրն է ,որ Արտակ Գալստյանի եվ Արման Մկրտումյանի քրեական գործով Արման Մկրտումյանի պաշտպան Լեվոն Բաղդասարյանի լիազորությունները քննիչը որ միայն չի հաստատում ,այլ նաեվ առանց պաշտպանի Արմանի նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում, ենթադրվում է ,որ ցուցմունքներ են կորզվում։Առերեվույթ քննչական մարմիններն իրենց վրա դրված խնդիրները լուծում են,սակայն մոռանում են ,որ նման վայ արդարադատության իրավական հետեվանքների կրողը վաղը լինելու է Հայաստանի Հանրապետությունը։
Արմանի նկատմամբ նման մոտեցումն առանց պաշտպանի ,կալանավորմամբ պայմանավորված ,տոտալ հաշվեհարդար եվ խոշտանգում է ։Արդեն իսկ օրեր առաջ ահազանգել եմ ՄԻՊ ին ,արձանագրել են, ոչ մի արձագանք լիազոր մարմիններից։Երկու օր առաջ հայտարարությամբ հանդես եկավ Պալատը, ոչ մի արձագանք։Ինքս հրապարակային դիմել եմ Վարչապետին, առայժմ ոչ մի արձագանք,,պաշտոնապես դիմել եմ գլխավոր դատախազին ,առայժմ ոչ մի արձագանք ։
Արձանագրում եմ ,որ քննչական մարմնի առերեվույթ հանցագործության մասին հանդես եմ գալու հայտարարությամբ,դիմելու եմ միջազգային իրավապաշտպան մարմիններին ՄԻԵԴ ին։
«Լեւ Գրուպ» փաստաբսնական ընկերության ղեկավար, փաստաբան Լեվոն Բաղդասարյան