ՓԱՍՏԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԵՆ. նկատվում է միհիլիզմ
Ինչո՞ւ է կրիմինալը այսչափ ակտիվացել, ի՞նչ հետեւանքներով է այն հղի, եւ ովքեր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, Fnews.am այս եւ այլ հարցերի շուրջ փորձեց ստանալ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությունը , ով նախ նկատեց.
![]()
-Այո, շատ ճիշտ եք: Ցավոք սրտի իսկապես ունենք որոշ հանցագործությունների թվի աճ, հատկապես որ ոչ միայն կրակոցներն են շատացել, այլ նաեւ գողությունները , ինչն անշուշտ մտահոգիչ է: Այսինքն, անհանգստացնող փաստեր կան:Եվ մարդիկ, որոնք ունեն խնդիրներ՝ կարծես չեն էլ ուզում դիմել պատկան մարմիններին:
Ինչո՞ւ…
-Որովհետեւ, մի տեսակ նկատվում է. այսպես կոչված իրավական մերժողականություն (միհիլիզմ): Խորքային առումով կան այնպիսի շերտեր, որոնց համար իրավունքը այլեւս հուսալի գործիք չէ: Մենք նման իրավիճակներ ունեցել ենք տարբեր ժամանակներում:
Այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ հանցագործությունների աճը հետհեղախոխական վիճակից է: Ի սկզբանե հայտարարվում է, որ արդեն իսկ ամեն ինչ լավ է, պատահական չէ նաեւ Նոր Հայաստան բառակապակցությունը: Բայց ահա հենց այստեղ է, որ ըստ իս բացակայում են հստակ գործիքակազմերը:Որովհետեւ անգամ վերնախավի ցանկությունը եւ գաղափարական առումով փոխվելը, կներեք բավարար չէ: Այո դա անհրաժեշտ պայման է փոփոխությունների համար, բայց ոչ բավարար: Կարծում եմ որոշ առումով միամիտ կամ իդեալիստական պատկերացումները, որ եթե հայտարարում ես ,պահանջում ես, դու էլ մինչեւ անգամ դրան համապատասխանում ես, ուրեմն հարցը արդեն լուծված է, կներեք բոլորովին այդպես չէ: Հասարակությունը դա բարդ օրգանիզմ է, մենք պետք է կարողանանք օր առաջ կանխել ինքնադաստանի դեպքերը:
