Փաստորեն, եկել է Ադրբեջանին ծաղկավոր խալաթ հագցնելու ժամանակը
Ընդորում, ադրբեջանական խալաթի ծաղիկներին առանձնհատկությունն այն է, որ երկուստեք են հագցնում-հանում նրան: Երկու գեո-գլոբալ խաղացողները` համաժամակյա սեանսներով: ԱՄՆ-ը յուրովսան` կրքոտ, բայց նրբագեղ մաներայով. յուր սթարի` Մորինգսաթարի ձեռամբ: Իսկ Ռուսիան` դե հո գիտեք... սապագավ հարվածին սապագավ պատասխանի կարժանացնի Բրյուլեւոյի դեպքերի մեղավորներին: Այո, տարածաշրջանում խուլ. սողացող գործընթացներ են տեղի ունենում: Թվում էր, պետք է եկած լիներ Վրաստանի հերթը, ուր սպասվում են նախագահական ընտրություններ, հետո Իվանաշվիլին է թողնելու վարչապետի պաշտոնը, ու էլ ավելի մեծ ինտրիգ է առաջանալու` ով է լինելու հաջորդ վարչապետը` վարչապետական Վրաստանում, ինչ է որոշվելու Մաքսային միության հաշվով այնտեղ, բայց ահա` ադրբեջանական ուրբաթը կտրեց վրացականը: Զորինն էլ իր հերթին կտրեց երկուսի ուրբաթները` տարածաշրջանով մեկ: Ինչ է ուզում Զորին՞: Նույնը, ինչ Ռուսաստանը: Ֆիզուլու կողմերում ՀԱՊԿ զորքեր՞: Բայց չէ որ դա ամերիկյա-արեւմտյան հարատեւ իդեա-ֆիքս է. ռադիո-լոկացիոն կայան էդ կողմերում` դեպ Իրան նայող: Ինչ կլինի՞... Պետք է հետեւել:
Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջից:
