«Փաստորեն, ըստ Հակոբ Հակոբյանի, Բաղմանյանն էլ է այդ կարտոֆիլ ուտողներից»
aravot.am-ը գրում է.Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ, այսօր կառավարման համակարգում պետք է այնպիսի մարդկանց ներգրավել, որոնք ի վիճակի են ազնիվ աշխատել բանակում ու մաքուր են աշխատում, ոչ թե պաշտոն գրավեն նրա համար, որ ճանապարհ են անցել կամ Արցախյան ազատամարտի մասնակից են եղել:
Անդրադառնալով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը՝ պարոն Սարուխանյանը կարծիք հայտնեց, թե. «Պետք չէ միայն Բաղմանյանով սահմանափակվել: Վիգեն Սարգսյանը, որպես ՊՆ նախարար, շուտվանից էր ստանձնել այդ դերը, երբ հայտարարեց ազգ-բանակ տեսլականը կյանքի կոչելու մասին, անմիջապես տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ պետք է գործից ազատեր ու ոչ միայն ազատեր, այլեւ դիմեր դատախազություն, որ բազմաթիվ չարաշահումների ու թերությունների, բանակի թալանի կապակցությամբ բազմաթիվ գործեր հարուցվեին: Պաշտոնից հանելն ընդամենը ֆունկցիոնալ բան էր, անձամբ կարող է իրեն ձեռք չէր տալիս այդ մարդը, այդքան բան: Սա ոչ թե կառուցողական բնույթ էր կրում կամ բանակում թարմություն մտցնելու խնդիր էր, այլ պարզապես իրենց ձեռք չէր տալիս»:
մանրամասն՝այստեղ: