Պատահար Երևանում. կա տուժած
Փետրվարի 18-ին՝ ժամը 14:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում` արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաբաջանյան փողոցից դեպի Տաշքենդի փողոց տանող հատվածում բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 97 XX 009 (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Հ.) և «BMW 525» մակնիշի 083 UU 01 (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1967 թ. ծնված Տ. Հ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
