Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա. Սեյրան Օհանյան
Այսօրվա իշխանությունները սահմանային իրավիճակին տիրող տեղագրական իրադրությունը կապում են վարչատարածքային բաժանումների օրենքի հետ, որը մեզ համար անընդունելի է, այն ներքին սպառման համար է. եթե նույնիսկ այդ օրենքը գոյություն ունի, ապա նոյեմբերի 9-ին կանգնեցրած պատերազմից հետո մենք իրավունք չունեինք այդ հատվածներում Ադրբեջանին հանձնել այն ռազմավակարական բոլոր կետերն ու ճանապարհները, որոնք վիճելի են մեր և Ադրբեջանի միջև: Հետագայում անչափ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտելը, եթե ռեալ սահմանազատում լինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա այն կարծիքին է, որ պատերազմի սպառնալիք միշտ էլ կա. «Այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են, չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի»,- նշեց նա: