Պատերազմի վերսկսման վտանգի եւ մեր բանակի ներկա վիճակի մասին. Արծրուն Հովհանիսյանի գնահատականը
«Լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այս պահին չեմ տեսնում: Ամեն դեպում այս պահին նման ազդակներ չեմ տեսնում, գուցե ամբողջական չեմ տիրապետում իրականությանը` չեմ բացառում: Բայց իմ ունեցած տեղեկություններով, որոնք կան` լայնածավալ պատերազմի վտանգը շատ մոտիկ չէ ամեն դեպքում»-«Իրավունքի» հետ զրուցում անդրադառնալով լայնամաշտաբ պատերազմի վտանգին, ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հոբհաննիսյանը:
Հարցին, եթե Աստված մի արասցե պատերազմ սկսվի` պատրա՞ստ է արդյոք մեր բանակը արժանի հակահարված տալ թշնամուն, մեր զրուցակիցը նկատեց.
-Նայած, թե հարձակման ծավալը ինչ բնույթի կլինի եւ ինչ ուժերով: Եթե 2020թվականի նման ուժեր լինեն, իհարկե մեզ համար շատ ավելի ծանր կլինի, քան նույնիսկ 2020թվականին: Բայց եթե միայն Ադրբեջանը լինի կամ լոկալ բնույթ կրի` դա արդեն այլ հարց է: Իհարկե, չեմ ցանկանա կանխատեսումներ անել, բայց ամեն դեպքում ոչ թշնամին, ոչ նենց տեղում չենք մնացել, ըստ այդմ շատ դժվար կլինի հստակ գնահատական տալ:
