Պատերազմ Ուկրաինայում. ապրիլի 11-ի հիմնական նորությունները
BBC միջազգային լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում երկուշաբթի օրվա առավոտվա դրությամբ տեղեկատվություններն է տեղադրել Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային տեսաուղերձում զգուշացրել է, որ ակնկալում է ռուսական լայնածավալ ռազմական գործողություններ Ուկրաինայի արևելքում։
Կիևի շրջանի Բուզովայա գյուղում հերթական զանգվածային գերեզման է հայտնաբերվել, որում թաղված են տեղի տասնյակ բնակիչների դիեր։ Իշխանությունները հայտնում են տասնյակ զոհերի մասին։
Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ծրագրում են ամռանը անդամակցել ՆԱՏՕ-ին, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։ Եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, ապա Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամներից, սա Ռուսաստանի հետ ամենաերկար (1340 կմ) ընդհանուր սահման ունեցող երկիրն է, այն անցնում է Սանկտ Պետերբուրգից մոտ 200 կմ հեռավորության վրա։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է Ուկրաինայի արևելքից առաջին տարհանումը Կրամատորսկի կայանի հրթիռակոծումից հետո։