Պատերազմը կանգնեցնելու մասին երբեք չենք մտածել. Պատերազմը վերապրած իրավաբան
44-օրյա պատերազմի, ռազմի դաշտում առկա իրավիճակի, զինվորների ոգու, երեք առանցքային բացողումների, որոնց չլինելու դեպքում գուցե այլ պատկեր ունենայինք, նոյեմբերի 9-ի-ն ռազմի դաշտում մարտչնած տղաների ապրումների, դասեր չքաղելու, նոր, սրբազան պատերազմի վերսկսման, հայ ժողովրդի միասնականության կարեւորության եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք պետական մեդալների արժանացած փաստաբան, իրավաբան, դասախոս, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին կամավորագրված ՏԱՐՈՆ ԼԵՒՎՈՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
Ի ԴԵՊ, մեր զրուցակցի փոքրիկը ընդամենը հինգ օրական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, բայց դա հայրենասեր հայրիկին չխանգարեց զենքը վերցնել եւ հայրիկի` մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի եւ այլ հայրենասեր ընկերների հետ մեկնել ռազմի դաշտ: