Պատգամավորի ազգականը և ավագանու անդամը ձերբակալվել են. մանրամասներ
Գրել էինք, որ երեկ՝ նոյեմբերի 9-ին, ձերբակալվել են ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին և Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Euromedia24.com-ի հետ զրույցում նշեց, որ երկու անձ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են, ապա փոխանցվել Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը հանդիսանում է ԱԺ պատգամավոր և Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար, ով նաև Գյումրու քաղաքապետի թեկնածուն է։