Պատգամավորն, ամենայն հավանականությամբ, ուղեղի ցնցում է ստացել. Հրապարակ
Երեկ երեկոյան տեղեկացանք, որ իր տան մոտ հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: ՀԱԿ շրջանակներից հաստատեցին լուրը եւ տեղեկացրին, որ Մանուկյանին տեղափոխում են հիվանդանոց: Նախանշանները խոսում են այն մասին, որ պատգամավորը, ամենայն հավանականությամբ, ուղեղի ցնցում է ստացել: Հարձակվողները եղել են դիմակավորված: Ձեռագրից պարզ է, որ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի եւ Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնությունները եւս այս շարքից են՝ նույն անձանց կամ նույն կենտրոնի կողմից կազմակերպված: Դեպքի վայրում երեկ ոստիկաններ էին հավաքվել, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ այս հարձակումը կբացահայտվի:
