Պատգամավորը մարդկանց ծնողական իրավունքից զրկելուց առաջ մտածելու բան ունի սեփական աղջկա հարցում
Երեկ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը ԶԼՄ-ներից մեկին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկելու է ծնողական իրավունքից զրկել նրանց, ովքեր չեն ապահովի երեխայի կրթության իրավունքը: Նշենք, որ Ռուզան Մուրադյանն նաև 12-ամյա կրթությունը բոլորի համար պարտադիր դարձնելու օրինագծի լուրջ կողմակիցներից է:
Առաջին հայացքից հարգարժան տիկինը ոչ մի վատ բան չի ասում, քանի որ ծնողները պետք է ապահովեն երեխայի կրթության իրավունքը: Իսկ այն ծնողները, ովքեր հիվանդ են ու չեն կարողանում ընտանքի պահել, ինչի պատճառով երեխան է աշխատում ու դպրոց չի գնում, զրկում են երեխաներին այդ իրավունքից, թե ոչ: Նույնը վերաբերում է օրինակ` այն ընտանիքներին, որտեղ միայնակ մայր կա, ում օգնում են ուսման հաշվին աշխատող երեխաները, նրանց էլ եք զրկելու ծնողական իրավունքից: Ասենք զրկեցիք, հետո ինչ, ուր եք տանելու այդ երեխաներին, պետությունն այս պահին չեք կարողանում նորմալ տիրություն անել նույնիսկ այն երեխաներին, ովքեր դրա կարիքն ունեն, մի հատ էլ ուզում եք նորմալ ընտանիքներում ծնողներին զրկել ծնողական իրավունքից:
Դրանից առաջ պետք է մտածել նորմալ երկիր կառուցելու մասին, որտեղ երխան ստիպված չի լինի ուսման հաշվին աշխատել:
Հիշեցնենք, որ հարգարժան տիկինն այն նույն պատգամավորն է, ում դուստրը 125 հիմնական դպրոցի տնօրենն է, այն նույն տնօրենը, ով հրաժարվել էր ընդունել առողջական խնդիրներ ունեցող երեխայի: Այնպես որ, մարդկանց ծնողական իրավունքից զրկելուց առաջ, մտածեք երեխաներին կրթության իրավունքից զրկող սեփական դստեր որոշումների մասին: