Պատգամավորը քաղաքապետին ցմփոր անվանեց
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր խորհրդարանում նեղսրտեց, թե ինչու՞ իրեն պիտի վատ զգա ինչ-որ մի ցմփոր քաղաքապետի արարքներից:
Խոսքը վերաբերում է Վանաձորի քաղաքապետին, ով աղբահանման մեքենաները վաճառքի է հանել:
Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր մի համաձայնագիր, ըստ որի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ, որի պատակն է աջակցել ՀՀ-ին՝ կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների ձեռքբերման, թափոնների համար կոնտեյրների ու արկղերի ձեռքբերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:
«Հարց են տալիս, մենք գլուխներս ենք կախում, ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, որ որպես իշխանություն չգիտեմ՝ ոնց վերահսկեմ»,- ասաց Ֆարմանյանը: