«Պատժել եմ»․ Ոսկու շուկայի տերը կոտրել է աշխատողների սեղանները. (Տեսանյութ)

Այս թեմայով
Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատժել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային մասնակցած աշխատողներին։ Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքվածները նշել են, երեքշաբթի իրենք որոշել էին ավելի զանգվածային ակցիա կազմակերպել, սակայն այսօր Ոսկու շուկայի և «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերը աշխատողներին սպառնացել են բողոքելու դեպքում զրկել աշխատանքից։