Պատմածս հուշերն ու ապրումները փոխանցվեցին ներկաներին
Հերթական հայրենաճանաչության դասն ու հերթական խորհուրդն, որ ինձ հետ տուն բերեցի։
Այս անգամ թիվ 17 գրադարանում էինք, Վահագն Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական և Չայկովսկու անվան միջն. երաժշ. մասնագիտ. դպրոցի աշակերտների հետ։Բոլորը տղաներ էին և բոլորն էլ 4 տարուց մեկնելու են Հայոց բանակ, նստած էինք հայրենիքիս պաշտպանների կողքին, հպարտություն է, երբ ազգիդ սերուցքը լավն է լինում։ Քննարկում էինք ,,Լույսն արցունքիս,, գրքի ,,Իմ ընկեր Սեթոն,, պատմցածքը Հուզվեցինք, հպարտացանք, արյան գին ունեցող հայրենիք և տարիներ։ Վերջում Սեթոյի այրին՝ Արևիկ Արամյանը, ուղղակի շնորհակալ եղավ երեխաներից, ապրելով Սեթոին ապրեցնելու համար և պատգամեց՝ երեխեք ջան լավ սովորեք, գիրք շատ կարդացեք, մեր տղեքը հաղթեցին Արցախյան ազատամարտում, որովհետև գրագետ էին, գիտեին լեզու, պատմություն, մշակույթ ու հայրենիք, պահեք այն և փոխանցեք սերունդներին։
Այսօր էլ ապրեցինք օրն, ապրեցնելով մեր հերոսներին։
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ