1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պատմությունն ամեն ինչ և ամեն մեկին կդնի իր արժանի տեղը. Շարմազանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

-Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում երեկ քվեարկությունից հետո ստեղծված իրավիճակը։ Այսօր օդանավակայանի աշխատակիցները միացան գործադուլին, և միայն վերսկսեցին աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո։ Ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում իրացնել իր այսպես կոչված իշխանությունը։ Փաստո՞ւմ եք, որ երկրում անիշխանություն է։

-Երկրում տիրող իրավիճակը, փաստացի, ամսի 18-ից հետո նույն իրավիճակն է, և երեկ քվեարկությունից հետո չէ, որ նման իրավիճակ է ստեղծվել։ Նիկոլ Փաշինյանն իր անհանդուրժողականության շարժումն է սկսել, որը կաթվածահար է արել պետական բոլոր ինստիտուտները, կրթական համակարգերը, երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը, մարդկանց՝ հիվանդատես գնալու իրավունքը, մարդկանց՝ եկեղեցի գնալու իրավունքը, և ոչ ոք ոչ մի բան չի կարող անել։ Ամբողջը կաթվածահար է եղել։ Եվ սա անվանել խաղաղ անհնազանդություն, այդ խաղաղը թող պահեն իրենց։ Իրենց խաղաղ անհնազանդությունն ինձ հիշեցնում է, որ ասում էին՝ կոմունիզմում կա դեմոկրատիա։ Այդ խաղաղի տակ ո՛չ համերաշխություն կա, ո՛չ հանդուրժողականություն, մտեք ֆեյսբուք, տեսեք։ Եվ զարմանում եմ, որ դրա մասին որևէ մեկը չի խոսում։ Եթե համերաշխություն ասելով նկատի ունեն Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի միջև, կամ Նիկոլ Փաշինյանի և ցուցարարների միջև, դա այլ բան է։ Բայց երբ մենք ասում ենք համերաշխություն, նկատի ունենք հայ ժողովրդի բոլոր հատվածներին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչուրին առանց որևէ բացառության։ Եվ այն, ինչ հիմա արվում է, ոչ քաղաքական է։

Ինչ վերաբերում է երեկվա ընտրությանը, ընտրությունները եղել են շատ նորմալ։ Բոլոր ժողովրդավարական երկրներում, ձեր սիրելի եվրոպական ժողովրդավարություններում պատգամավորներն ընտրում են իրենց քաղաքական պլատֆորմը։ Մենք գնացինք բազմաթիվ զիջումների, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, դրանից բացի՝ չգնացինք վարչապետի մեր թեկնածուով, և երրորդ՝ մարդիկ բերում և իրենց թեկնածուին են առաջադրում՝ առանց ծրագրի, առանց տարրական պետական գիտելիքների և առանց կանխատեսելիության։ Մենք չենք ընտրում ո՛չ գեղեցիկ խոսք ասող, ո՛չ գեղեցիկ ճառ ասող, ո՛չ էլ ժողովրդին ձեռքով անող կամ ճամփա փակող։ Մենք երեկ ընտրում էինք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար, հիմնական բանակցող Ղարաբաղի հարցում։ Ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ անվտանգության հարցերով Նիկոլ Փաշինյանի գիտելիքները, նրա կարողությունները ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի, չեն բավարարել։ Ես, ի տարբերություն դաշտում ուրիշների, թիկունքում չեմ ասել, նայել եմ իր աչքերին և հարցուպատասխանի ժամանակ եմ ասել, և՛ պառլամենտում եմ ասել, որ չհամոզեցիր։ ՀՀԿ-ն ընտրել է հանուն Հայաստանի, հանուն Արցախի անվտանգության, և թող որևէ մեկի մտքով չանցնի, որ հաթաթայով խոսի ՀՀԿ-ի հետ, և թվա, թե իրենք Հայաստանն ավելի շատ են սիրում, քան մենք։ Հրապարակում բոլոր հավաքվածներին հարգում եմ։ Եվ նրանք, ովքեր ընտրություններին մեզ չեն ընտրել, եկել են հրապարակ։ Ես դա հասկանում եմ։ Բայց 800000 լինի, թե մեկ միլիոն, չի կարելի պատգամավորի ազատ կամարտահայտման վրա ազդել։ Երեկվա քննարկումը մեկ բան ցույց տվեց, որ չկա պետական գործիչ Նիկոլ Փաշինյան, չկա հանդուրժողական գործիչ Նիկոլ Փաշինյան, կա իր սեփական անձի և իր սեփական շարժան շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյան։ Ես որևէ հանդուրժողական ելույթ չլսեցի։

-Արդյոք հանդուրժողակա՞ն էին պատգամավորների հարցերը։ Պատգամավորներ կային, որոնց ելույթները հանրությունը հենց երեկ լսեց։

-Պատգամավորի իրավունքն է՝ երբ կուզի ձայն կհանի, երբ չի ուզի, ձայն չի հանի։ Նա վարչապետի թեկնածու էր և պարտավոր էր լսել։ Ես երեկ մի բան հասկացա, որ Աստված մի արասցե, եթե իշխանություն փոխվի, այս երկիրը կարող է գնալ դեպի դիկտատուրա, որովհետև եթե Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ-ն մշտապես լսում են այդ ամբիոնից ամենախիստ քննադատությունը, երբեմն նույնիսկ վիրավորանքը, էլ չեմ ասում ԱԺ դահլիճը ծուխի մեջ մտցնելը, դա մենք հանդուրժել ենք, Նիկոլ Փաշինյանը և իր գործընկերները, և մի քանի հոգի էլ ԲՀԿ-ից այլակարծություն պատրաստ չեն լսելու։ Պարոնայք, ձեզ եմ դիմում, Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ժողովրդավարությունը միայն ծափահարություններ չէին, ժողովրդավարությունը նաև այլակարծություն է, և եթե պատրաստ չեք լսել այլակարծություն, գնացեք ուրիշ գործով զբաղվեք։

-Չեք կարծում, որ երկրում անիշխանություն է։

-Այս էյֆորիան կանցնի, այս ամիսները կանցնեն, և տա Աստված, որ ամեն ինչ նորմալ լինի, կգնահատեք Սերժ Սագսյանի և ՀՀԿ-ի պետական քայլը։ Մենք ավանտյուրաների և բոյկոտների տանելու հայրենիք չունենք։ Մենք պատրաստ ենք նստել երկխոսության, բայց ես երեկ երկխոսություն չլսեցի։ Իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը ցինիկ պատասխան տվեց Արա Բաբլոյանին և մարդը թողեց դուրս եկավ։ Մենք քննարկում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ունի՞ համապատասխան որակներ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար դառնալու համար․․․ոչ, չունի, որովհետև մեր տված ոչ մի հարցի չի պատասխանել։ Եվ կարող եմ ևս մեկ անգամ կրկնել․ վարչապետը պետք է լինի կանխատեսելի, նա կանխատեսելի չէ։ Երկու ամիս առաջ ասում էր, որ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, երկու ամիս հետո փորձում է ֆռռացնել, ասել, որ դեմ ենք քվեարկել։ Խոսքը «Ելք» խմբակցության նախաձեռնած լսումների մասին է մի քանի ամիս առաջ, որտեղ նա ասում էր, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դեռ իշխանության չի եկել, մարդը 180 աստիճան իր կարծիքը փոխում է, երկրորդ՝ նա ասում է, որ չունի գաղափարախոսություն, սա ծիծաղելի է, ամոթ է, ամբողջ աշխարհը լսում է, լիքը եվրոպացի և ռուս լրագրողների հարցազրույց եմ տվել, մարդիկ չեն հասկանում այդ ինչպես է, որ վարչապետի թեկնածուն գաղափարախոսություն չունի։ Ամբողջ աշխարհը գիտի՝ Անգելա Մերկելը քրիստոնյա դեմոկրատ է, Թրամփը հանրապետական է և մյուսները, չի լինում այն, որ մարդն ասի՝ ես և՛ պահպանողական եմ, և՛ սոցիալիստ եմ, և՛ լիբերալ եմ։

-Պարոն Շարմազանով, ինչո՞ւ էին ձեր խմբակցության պատգամավորների բոլոր հարցերը արտաքին քաղաքականությանն ուղղված։ Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցությունը սկսեց Ռուսաստանում փրկության ինտենսիվ որոնումները, և հիմա Փաշինյանին փորձում էինք Հայաստանն արտաքին կառավարման հանձնել։

-Սա հիմնազուրկ և անհեթեթ կարծիք է։ Այդպիսի կարծիք արտահայտողներին կուզեի հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հանրապետության հրապարակում, երբ նա մեջբերում էր Մարիա Զախարովայի հայտարարությունները։ Ինչ է, եթե այդ տրամաբանությամբ գնանք, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները Ռուսաստանի՞ն էին մեզ վրա բերում։ Ես համամիտ չեմ։

-Այս իրավիճակում ի՞նչ լուծում եք տեսնում։

-Այս իրավիճակում լուծումը մեկ շաբաթ հետո կերևա․ Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ են արել, որ երկխոսություն լինի, ես բոլորին՝ Նիկոլ Փաշինյանին, մյուս գործընկերներին, հրապարակում կանգնած ժողովրդին կոչ եմ անում՝ նստենք, քննարկենք։ Մեզ անհրաժեշտ է երկխոսություն, բայց ոչ երբեք վերջնագրեր։ Իրենք սովետը չեն, մենք էլ նացիստական Գերմանիան։ Ամենակարևորը, ինձ շատ մեծ ցավ պատճառեց, որ որևէ վերլուծաբան համարձակություն չունեցավ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին ասելու՝ բա լավ, դուք այս շարժումը փորձում եք նույնացնել Սարդարապատի շարժման հետ։ Էգուց հանրապետականը չի լինելու, բայց հասկանում եք՝ սա խայտառակություն է։

-Դուք նշում եք, որ ՀՀԿ-ն վաղը չի լինելու, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ինքնաոչնչացավ։

-ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի։ Եթե ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի մահից հետո, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, Վազգեն Սարգսյանի մահից հետո չի ինքնաոչնչացել, կներեք, Նիկոլ Փաշինյանի շարժումից հետո չի ինքնաոչնչանա, ՀՀԿ-ն ավելի կբյուրեղանա, ավելի կուժեղանա, և եթե պետք լինի, ավելի կինքնամաքրվի և կգնա նորանոր հաջողությունների հայ ժողովրդի հետ։ Մի շտապեք ժամ առաջ որոշումներ կայացնել։ Ես պատմաբան եմ, պատմությունն ամեն ինչ և ամեն մեկին կդնի իր արժանի տեղը։

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan