Պավիլիկի կողմից Փաշինյանի հանդեպ նման վերաբերմունքը, մեղմ ասած, անհասկանալի է
Հավատս չի գալիս, երբ նայում եմ Պավլիկ Մանուկյանի էսօրվա հարցազրույցը: Վերջինս լրագրողներից մեկի հետ զրույցում ասում է. «Նույն ղախպի տղեքն են, ինչի՞ մասին է խոսքը, 25 տարի ժողովրդին խաբելով էտ անունների տակ քցել են ժողովրդին»: Լրագրողի այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի՞ն նաև ի նկատի ունի Մանուկյանը, նա նշել է, որ բոլորին:
Պավիլիկի կողմից Փաշինյանի հանդեպ նման վերաբերմունքը մեղմ ասած անհասկանալի է: Դեռ երեկ, այդքան մարդու առջև կանգնած Նիկոլը հայտարարում էր՝ եթե Պավիլիկի գլխից մազ պակասի, ես ինձ չեմ ների: Ու այսքանից հետո, լսել նման որակումներ, պարզապես մառազմի ժանրից է: Այսինքն Պավիլկը քրֆում է իր համար հաց հայթայթողին ...