Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը
«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը քիչ առաջ հացադուլը դադարեցրել է: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանից: Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը եւ «Սասնա ծռերի»՝ «Ապստամբություն առանց զոհերի» կարգախոսը:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա արդեն 8 օր է՝ հացադուլ էր հայտարարել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին դադարեցնել հացադուլը:
