Պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում. ՔԿ
Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով հունվարի 6-ին մահացած Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տրավում: Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով:
Հիշեցնենք, որ Մհերը Գյումրի քաղաքի բնակիչ էր: Նա ծառայում էր Հադրութում, եղել է ապրիլյան պատերազմի մասնակից, որի ժամանակ վիրավորում է ստացել:
Մհերը ծառայության էր անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո: Ունի ավագ եղբայր եւ կրտսեր քույր:
