ՊԱՅՔԱՐԻՐ, ԵՐԲԵ՛Ք ՉՊԱՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Խաղաղությունը փրկության ճանապարհ չի կարող լինել, երբ շուրջդ թշնամիներ են։ Երբ թշնամիդ անդադար իր սուրն է ուղղում քո վրա, պետք է զինվես հաղթության հոգով և մարտնչես հանուն հայրենիքիդ ազատության։ Մենք դարերով խաղաղություն քարոզեցինք, իսկ մեզ անդադար սրի ենթարկեցին։ Հարկավոր է փոխել կանոնները՝ սրի դեմ սուր, մա՛հ ոսոխին։ Այն ժամանակ երբ թշնամին իր սուրը կդնի պատյանը և կլռեն պատերազմի փողերը, մենք առաջին խաղաղության քարոզիչը կլինենք։ Բավական է աշխարհին բացատրել այն, ինչն ընդունակ չի լսել։ Պայքարիր անձնվիրաբար հանուն հայրենիքի շենացման։ Գուցե՞ խաղաղասեր լինելը մեզ հասցրեց այս օրին, բայց բավ է լինել պարզապես խաղաղություն ավետողներ։ Եղիր խիզախ և ցույց տուր թշնամուդ, որ այդ նույն խաղաղասերը կարող է լինել վրիժառու և առնել այն, ի՞նչը վաղուց իրեն է շնորհված։ Խիզախե՛ք հայեր...
Նարեկ Պապոնց