Պայքարը սկսեք Ձեր ֆեյքերից. Ստյոպա Սաֆարյան
ԲՀԿ ջան, էդ որ նեղվել եք ֆեյքերից, լավ է: Ողջունում եմ, որ զգացիք դրա թուրշին: Էդ որ ասում եք եվրոպական կառույցներն կտրամադրեք փաստերը, դա էլ ձեր իրավունքն է: Բայց խնդրում եմ այդ փաստերին կցեք լիքը սքրինշոթեր, երբ նախկինում նույն բաները դուք էիք անում իմ և այլոց հանդեպ: Վկան ձեր Ստատուս հաղորդումն է, կարող եմ հաղորդումների վիդեոլինկերն էլ տամ, երբ ֆյեսում մի սեռաքաղց, էռոտիկ նկարով կնոջ պրոֆիլով իմ դեմ ստատուսներ էին գրվում, լայնորեն տարածվում ՖԲ-ում, ու մի բան էլ Կենտրոն TV-ի Ստատուս հաղորդումով ընթերցվում: Ու դա անում էիք նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Անգամ հեռուստաընկերությունների մոնթիորնիգի զեկույցում այդ փաստերը տեղ գտան: Ասածս այն չէ, որ չպայքարեք ֆեյքերի դեմ: Պայքարը սկսեք ձեր ֆեյքերից:
