1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պայթած բենզալցակայանը կապարակնքված էր, իսկ գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ. Hetq.am

«Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող եւ Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող լցակայանը, որտեղ պայթյուն տեղի ունեցավ հունիսի 6-ի գիշերը, միջադեպից առաջ՝ ամիսներ շարունակ, տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ է ունեցել: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

«Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ առաջին անգամ իր ղեկավարած կառույցն այս լցակայանում ստուգում է իրականացրել 2023 թ. մարտի 2-ին:

Հիշեցնենք, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ. դեկտեմբերին: Ընկերությունը, ինչպես տեղեկանում ենք դրա ֆեյսբուքյան էջից, մի քանի լցակայաններ ունի Երեւանում եւ մարզերում:

Այսպիսով՝ 2023-ի մարտին Երեւան-Սեւան մայրուղու Արզնու տրանսպորտային հանգույցի հարեւանությամբ գտնվող լցակայանում (հասցեն՝ գյուղ Արզնի, Երեւան-Սեւան մայրուղի 6/1) հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Նկատենք, որ սա գազա-բենզալցակայան է, որտեղ վաճառվում էր հեղուկ գազ եւ բենզին:

Գազալցակայաններն ու բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ), որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության, առանց որի դրական եզրակացության չի թույլատրվում դրանց շահագործումը: Սակայն տեսչական մարմնին 2023-ի մարտին չեն ներկայացվել «Գազ օիլ» ՍՊԸ-ի նշված գազալցակայանի ու բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունները, ինչի հիման վրա էլ դրանց գործունեությունը կասեցվել էր, իսկ ընկերությունը տուգանվել էր 2 մլն դրամով:

2023-ի ապրիլին ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել փորձաքննության դրական եզրակացություն գազալցակայանի մասով, իսկ բենզալցակայանի մասով վերահսկող մարմինը որեւէ փաստաթուղթ չի ստացել: Այսինքն՝ 2023-ի ապրիլից գազալցակայանն ուներ շահագործվելու իրավունք մեկ տարի ժամկետով (քանի դեռ դրական եզրակացությունն ուժի մեջ էր):

2023-ի հոկտեմբերին տեսչական մարմինը կրկին վերահսկողություն է իրականացրել «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում: Պարզվել է, որ գարնանը հայտնաբերված 7 խախտումներից 5-ը վերացվել են, իսկ մնացած 2-ի վերացման համար վերահսկողն ընկերությանը տվել է 1 ամիս ժամկետ: Դեկտեմբերին տեսչական մարմինը հերթական անգամ այցելել է գազա-բենզալցակայան ու պարզել, որ վերացվել է մնացած երկու խախտումներից միայն մեկը:

Միաժամանակ պարզվել է, որ բենզալցակայանը, չնայած գարնանը տեսչական մարմնի կասեցմանը, շարունակում է շահագործվել՝ առանց իրավունքի: 2024 թ. հունվարի 30-ին պետական կառույցի ներկայացուցիչները կրկին վերահսկողություն են իրականացրել նույն հասցեում՝ բենզալցակայանի շահագործումն արգելող կարգադրագրի պահանջների կատարումը ստուգելու համար եւ պարզել, որ բենզալցակայանը նորից շահագործվում է՝ առանց համապատասխան թույլտվության: Սրա վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք 2 մլն դրամի չափով։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փետրվարի 19-ին կապարակնքել է բենզալցակայանը: Գազալցակայանը շարունակել է աշխատել:

Բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունը պահանջված փաստաթուղթը չի եղել:

Մարտի 21-ին «Գազ օիլ» ՍՊԸ-ն դիմել է տեսչական մարմնին՝ բենզալցակայանի աշխատանքները թույլատրելու համար: Այդ նպատակով ընկերությունը ներկայացրել է արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի դրական փորձաքննության եզրակացություն, որը փետրվարի 28-ին տրվել է փորձաքննություն իրականացրած մասնավոր ընկերության՝ «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը սահմանում է, որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաեւ Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Նախկինում լիազոր մարմինը ԱԻՆ-ն էր, ներկայում՝ ՆԳՆ-ն: Փորձագիտական եզրակացությունը կազմվում եւ հաստատվում է երեք օրինակից. մեկը ներկայացվում է լիազոր մարմնին, երկրորդը հանձնվում է ԱՎՕ շահագործող անձին, իսկ երրորդ օրինակը պահվում է փորձագիտական կազմակերպությունում:

Օրենքը նաեւ նշում է, որ փորձաքննությունն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ԱՎՕ-ների ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):

Ինչպես ասվեց, մարտի 21-ին «Գազ օիլ» ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել նախագծային փաստաթղթերի դրական փորձաքննության եզրակացություն, սակայն վերահսկող կառույցը բացասական պատասխան է տվել բենզալցակայանի հետագա շահագործման վերաբերյալ՝ պահանջելով, որ ընկերությունը ներկայացնի շահագործվող ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն: Այսինքն՝ մինչեւ երրորդ փուլի փորձաքննության դրական եզրակացությունը չլիներ, բենզալցակայանն էլ գրանցված չլիներ ԱՎՕ-ների ռեեստրում, որը վարում է ՆԳՆ-ն, այն չէր կարող շահագործվել:

Ստացվում է, որ մինչեւ հունիսի 6-ի պայթունը բենզալցակայանն այդպես էլ չի ստացել շահագործման թույլտվություն: Միաժամանակ տեսչական մարմնից «Հետքին» հայտնել են, որ փետրվարի 19-ին բենզալցակայանի կապարակնքումից հետո իրենք չեն արձանագրել դրա շահագործման փաստ։

Ինչ վերաբերում է գազալցակայանին, ապա դրա նախորդ փորձաքննության (2023-ի ապրիլին արված) դրական եզրակացության ժամկետն ավարտվել է այս տարվա ապրիլի 7-ին: Օրենքը սահմանում է, որ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Այնինչ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Հետքին» փոխանցել է, որ գազալցակայանի մասով ԱՎՕ նոր փորձաքննության վերաբերյալ փաստաթղթեր տեսչական մարմինն ապրիլի 7-ից հետո չի ստացել:

Հունիսի 7-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալների համաձայն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Ըստ այդմ՝ գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) եւ 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Այսինքն՝ ընդհանուր այրվել է վառելիքի 5 ցիստեռնի պարունակություն:

Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով հոսպիտալացվել էր 7 քաղաքացի, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan