Պայթյուն Դավիթաշենում. 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Դեպքի վայրում է գտնվում օրվա պատասխանատու ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
shamshyan.com-ը հայտնում է, որ նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց. վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ:
news.am-ի տեղեկություններով՝ երիտասարդները փորձել են զինամթերք սղոցել, ինչի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել։
