Պայթյուններ Կիևում. Ուկրաինան հզոր զանգվածային հարձակման է ենթարկվել
Պայթյուններ Կիևում. այս գիշեր Ուկրաինան նոր հզոր զանգվածային հարձակման է ենթարկվել:
Մայրաքաղաքի ծայրամասերում պայթյուններ են որոտացել։
«ՇԱՀԵԴՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾ հարձակումը: Նրանք գալիս են բոլոր ուղղություններով (արևելք, հյուսիս, հարավ) շատ մեծ թվով: Նրանց մեծ մասն ուղղվում է դեպի մայրաքաղաք, բայց ոմանք առանձնացել են դեպի Արևմուտք»,- հայտնում են ուկրաինական աղբյուրները:
«Շահեդների» հաջորդ խմբերը Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանից մտել են Սումիի շրջանի հյուսիս
«Հարավից և հյուսիս-արևելքից գրոհային անօդաչու թռչող սարքերի հարձակումը շարունակվում է»,- տեղեկացրել են ուկրաինական աղբյուրները:
Արդյունքում, գործնականում ողջ կենտրոնական Ուկրաինան գտնվել է անօդաչուների զանգվածային գրոհի տակ: Նարձակումն իրականացվել է բոլոր ուղղություններից` հյուսիսից, արեւելքից եւ հարավից: Արդյեւնքների մասին դեռ ամբողջական տվյալներ չկան: Սակայն ուկրաինական աղբյուրները հայտնել են համատարած պայթյունների մասին: