ՊԲ զինծառայող է վիրավորվել Մարտակերտի շրջանում
Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորվելու մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։