1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՊԵԿ-ի պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում. ՄԻՊ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:

Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն և ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության երկու ձև՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին, որոնց ուսումնասիրությունը վկայում է, որ բովանդակային առումով դրանք էապես չեն տարբերվում: Հիմք ընդունելով այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել այն անձինք (ֆիզիկական անձինք), ում միաժամանակ պատկանում է երկու կամ ավելի առևտրային կազմակերպության 20 տոկոս և ավելի բաժնեմասերը՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի թվում եղել է այդպիսի ֆիզիկական անձ, բացառել են իրենց՝ շրջանառության հարկ վճարող լինելու հանգամանքը, արդեն իսկ իրենց համարել են ԱԱՀ վճարող և 2013 թվականի սկզբում հայտարարություն են ներկայացնել որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:

Սակայն ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ այդ կազմակերպությունները պետք է ներկայացնեին ԱԱՀ վճարող համարվելու, այլ ոչ թե՝ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն: ՊԵԿ-ի հավաստմամբ՝ այդ կազմակերպությունները հանդիսանում են շրջանառության հարկ վճարող և սխալմամբ են իրենց համարել ԱԱՀ վճարող, ինչի պատճառը եղել է օրենքում գրված անձինք բառի սխալ մեկնաբանությունը: Այս ձևական պահանջի չպահպանման հետևանքով ՊԵԿ-ը տնտեսվարողներին պարտադրում է վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները և թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Այնուամենայնիվ, նույնիսկ եթե համարենք, որ այդ երկու հայտարարությունների տարբերությունն էական է, ապա այդ դեպքում ևս օրենքը տնտեսվարողների օգտին է, քանի որ նրանք ճիշտ են մեկնաբանել այն՝ փաստորեն հրաժարվելով առավել բարենպաստ հարկային ռեժիմով աշխատելու հնարավորությունից: Խնդիրն այն է, որ անձինք բառը մեկնաբանելիս ՊԵԿ-ը բացառապես առաջնորդվում է իրավական ակտի տառացի մեկնաբանման պահանջով, սակայն այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ մեկնաբանության միայն այդ մեթոդի կիրառման դեպքում օրենքի բազմաթիվ դրույթներ կդառնան անհեթեթ, որոշ դրույթներ բովանդակային առումով կկրկնեն միմյանց, ինչպես նաև կխեղաթյուրվի օրենքի ընդունման նպատակը՝ աջակցելու մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Ի վերջո, եթե նույնիսկ օրենքի նշված դրույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, ապա այս դեպքում ևս դրա կիրառումը չպետք է այդպիսի բացասական տնտեսական հետևանքներ առաջացնի տնտեսվարող սուբյեկտների և, որպես արդյունք, տվյալ դեպքում նաև` երկրի գործարար միջավայրի և տնտեսական անվտանգության համար, քանի որ եթե ՀՀ հարկային օրենսդրության դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից կիրառվում են հարկ վճարողի օգտին («Հարկերի մասին» ՀՀ օրենք):

Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդիրն արդարացի կարգավորում կստանա ՀՀ վարչապետի հանձնարարականով, ում արդեն իսկ գրությամբ ահազանգվել է ստեղծված իրավիճակի և տնտեսվարողների զանգվածային դժգոհության մասին:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan