1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՊԵԿ-ն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած մտահոգությունների վերաբերյալ

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած մտահոգությունների վերաբերյալ, թե ՊԵԿ-ի կողմից օրենքի սխալ մեկնաբանման պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հայտվում են սնանկացման եզրին:

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ շրջանառության հարկ վճարող են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող ՀՀ ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, այդ թվում` նոր ստեղծված հարկ վճարողները (այսուհետ` անձինք): Նույն հոդվածի համաձայն, շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել անձինք, որոնց միաժամանակ պատկանում է մեկից ավելի առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի 20 տոկոս եւ ավելի փայաբաժինը: Առավել, քան հստակ է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն ներառվում «անձ» հասկացության մեջ: Ավելին, հրապարակման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, «անձ» հասկացության մեջ կարելի է ներառել նաեւ պետական ոչ առեւտրային, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, ի վերջո պետությանը` պետական մասնակցության դեպքում, ինչը ոչ միայն կհակասեր օրենքին, այլեւ իրապես կխախտեր իրավական ակտի դրույթների տրամաբանությունը: Օրենքի նշված դրույթների յուրովի մեկնաբանության պարագայում անտեսվում է նաեւ նկարագրված իրավիճակի փաստացի հակառակ կողմը, երբ բազմաթիվ սուբյեկտներ օրենքով սահմանված կարգով իրենց համարել են շրջանառության հարկ վճարող, սակայն «անձ» հասկացության ներկայացված մեկնաբանությամբ առաջարկվում է նրանց համարել ԱԱՀ վճարող` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հրապարակման մեջ բերված «սխալ մեկնաբանություն» կարող էր որակվել ճիշտ հակառակ իրավիճակը, եթե ՊԵԿ-ը մեկնաբաներ, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացիները ներառվում են այդ օրենքի իմաստով կիրառվող «անձ» հասկացության մեջ, ինչը սահմանված չէ օրենքով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է նաեւ կամավոր հիմունքներով ԱԱՀ վճարող համարվելու հնարավորություն: Օրենքի 3-րդ հոդվածով կազմակերպությունները, որոնք համարվում են շրջանառության հարկ վճարող, ցանկացած եռամսյակում կարող են համարվել ԱԱՀ վճարող` այդ մասին սահմանված ձեւով գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն ներկայացնելուն, ապա հիշեցնենք, որ այն սահմանված է միայն արդեն իսկ ԱԱՀ վճարող համարվողների համար: Ընդ որում, նույն որոշման համաձայն, ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողներն արդեն չեն ներկայացնում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն: Օրենքն այս դեպքում միանշանակ սահմանել է ԱԱՀ վճարող համարվելու միակ ձեւը` հայտարարությունը սահմանված ձեւով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելը: Առավել, քան հստակ է, որ երկու հայտարարությունները տարբեր են, եւ եթե ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողը ներկայացրել է որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն, ապա բովանդակային առումով օրենքի պահանջները պահպանված չեն կարող համարվել: Եթե տնտեսվարող սուբյեկտն իր կամքով չի ներկայացրել սահմանված ձեւի հայտարարություն եւ չի նշել, թե որ օրվանից է ցանկանում լինել ԱԱՀ վճարող, ՊԵԿ-ն իրավասու է նրան ճանաչել ԱԱՀ վճարող: Այդ դեպքում հարց է ծագում` որքանով իրավաչափ կլիներ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած անձանց ԱԱՀ վճարող համարելու` ՊԵԿ-ի մոտեցումը:

Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին, ապա հարկ է նշել, որ նույն օրենքի համաձայն, առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով: Տվյալ դեպքում միանշանակ է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով ԱԱՀ վճարող համարվելու, որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու եւ ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու առումով սահմանված են պարտադիր նորմեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հարկ վճարողների կողմից: Միաժամանակ սահմանված են վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնք պարտադիր պետք է կիրառվեն հարկային մարմնի կողմից: Օրենքի նշված դրույթների յուրովի մեկնաբանության պարագայում նորից անտեսվում է նկարագրված իրավիճակի փաստացի հակառակ կողմը: Մեծաքանակ հարկ վճարողներ, որոնք սխալմամբ ներկայացրել են ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն, դիմել են ՊԵԿ-ին` խնդրելով հետ վերադարձնել իրենց հայտարարությունները, որպեսզի շարունակեն համարվել շրջանառության հարկ վճարող: Դիմողներին պարզաբանվել է օրենքի այն միանշանակ պահանջի մասին, որ ԱԱՀ վճարող հնարավոր է համարվել միայն այդ մասին հայտարարություն ներկայացնելով եւ որ ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն ներկայացրած լինելու հանգամանքը հիմք չի հանդիսանում նրանց ԱԱՀ վճարող համարելու համար: Արդյունքում, նշված հարկ վճարողներն օրենքին համապատասխան իրենց շարունակել են համարել շրջանառության հարկ վճարողներ: Առաջարկվող մեկնաբանությունը ենթադրում է նաեւ բազմաքանակ հարկ վճարողներին ԱԱՀ վճարող համարվելու առումով օրենքին հակասող պահանջների ներկայացում` դրանով իսկ հարկ վճարողների համար ստեղծելով բարդ իրավիճակ:

Հետեւաբար «Շրջանառության հարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթները հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ չեն պարունակում: ՊԵԿ-ը, որպես օրենսդրություն կիրառող մարմին, օրենքների դրույթները կիրառում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այլ ոչ թե առաջնորդվում տարբեր իրավիճակներում օրենսդրության դրույթներին հակասող մեկնաբանություններով ու մոտեցումներով, քանի որ նշված օրենքի 87-րդ հոդվածի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Ամփոփելով, հիշեցնենք, որ հենց Պետական եկամուտների կոմիտեն է հանդես եկել նախաձեռնություններով` ուղղված փոքր ու միջին բիզնեսի համար օրենսդրությունը պարզեցնելուն եւ ավելորդ թղթաբանությունը կրճատելուն, այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե ում շահերի պաշտպանությանն են միտված ՄԻՊ գրասենյակի գործողությունները:

Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ՊԵԿ-ի կողմից օրենքի սխալ մեկնաբանման պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հայտվում են սնանկացման եզրին:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan