ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր (տեսանյութ)
ՀՀ ՊԵԿ ներքին անվատանգության վարչության և Արևմտյան մաքսատուն- վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ:
Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանն՝ արդյոք վերջիններս ունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները պատասխանել են, որ չունեն: Հսկողություն իրականացնելու նպատակով մեքենաներն ուղարկվել են խորը զննման անգար: Արդյունքում, առաջին մեքենայի պահեստային ետևի նստատեղի և գազաբալոնի միջև գտնվող հատվածից և ետևի կողային դռների միջից՝ պաստառի տակ, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր՝ 41 կգ ընդհանուր քաշով։
Հաջորդ մեքենայի կողային դռների միջից` պաստառի տակ, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ և դեղորայքի դատարկ տուփեր՝ 40,5 կգ ընդհանուր քաշով։
Ապրանքները վերցվել և ի պահ են հանձնվել «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային տերմինալի պահեստ:
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ: