Պելեի թոռները դատի են տվել նրան
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի արտամուսական կապից ծնված աղջկա երեխաները հաշվեհարդար են տեսնում իրենց պապի հետ: Նրանք դատական հայց են ներկայացրել դատարան եւ իրենց պապից պահանջում են փոխհատուցել իրենց կրթության ծախսերը։ 13 եւ 15 տարեկան տղաների մայրը մահացել է դեռեւս 2006-ին: Դատարանը հայտնի ֆուտբոլիստին պարտադրել է երեխաներին վճարել 760-ական դոլար։