Պենտագոնը կշարունակի ռուս-ամերիկյան համագործակցությունը
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ու սահմանափակման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանագիրը 5 տարով երկարաձգելը միջուկային սպառնալիքի կրճատման ու ռազմավարական կայունության ապահովմանն ուղղված ԱՄՆ-ի համագործակցային առաջին քայլն է Ռուսաստանի հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Պենտագոնի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի օգնական Ջոն Քիրբին:
«Պայմանագրի ժամկետի երկարաձգումը ծառայում է ԱՄՆ ազգային շահերին և համապատասխանում է նախագահի նշած առաջնահերթություններին, որոնց համաձայն՝ ԱՄՆ ժողովուրդն ու մեր դաշնակիցները, գործընկերները զերծ մնան միջուկային սպառազինությունների մրցավազքից»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Ռուս-ամերիկյան համաձայնագիրը երկարաձգվել է 5 տարի ժամկետով: