Պերեսը մերժել է Բարտոմեուի խնդրանքը
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մերժել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի՝ Իսպանիայի Գավաթի եզրափակիչը «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում անցկացնելու խնդրանքը:
Եզրափակչում խաղալու են «Բարսելոնան» և «Աթլետիկոն», և կատալոնացիներն ուզում էին այն անցկացնել առավելագույն հանդիսատես ընդունող մարզադաշտում, որ խաղին որքան հնարավոր է շատ երկրպագուներ լինեին:
Բայց «Ռեալում» չցանկացան ընդունել այդ թիմերի երկրպագուներին, ովքեր ատում են Մադրիդը:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, եզրափակիչը տեղի կունենա Վալենսիայում կամ Սևիլիայում:
sport.slaq.am